Գարնանային արձակուրդները գյուղում



Գարնանային արձակուրդներին հայրիկիս, պապիկիս և հորեղբորս հետ գնացել էինք գյուղ:
Երևանում գարուն է, իսկ  այստեղ  ձյուն է, և շատ ցուրտ:
Գնացի գյուղ,  իջանք ձոր և ես տեսա, որ այնտեղ ձյուն կար, բայց կեղտոտ էր: Սարի վրայի ձյունը մաքուր էր,բայց այնտեղ բարձրանալը շատ դժվար է:  Այնտեղ անտանելի ցուրտ էր, քամի, անձրև, բայց  2 հարկանի տուն կար: Այնտեղ   տաք էր, ոնց որ ամառ լինի:  Ինձ թեյ տվեցին, իսկ  հայրիկս և պապիկս սուրճ խմեցին: Երեկոյան վերադարձանք Երևան, երբ
 հասանք տուն, հանգստացա, դասերս սովորեցի մայրիկիս, տատիկիս և քույրիկներիս
ցույց տվեցի և պառկեցի քնելու: Առավոտյան դպրոցի ճանապարհին մտածում էի,թե ինչ լավ է, որ մեր քաղաքում գարուն է:

Комментарии

Популярные сообщения