Ծաղկունյաց լեռնաշղթա

Ծաղկունյաց լեռներ, լեռներ Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, Փամբակի լեռների գլխավոր ճյուղավորությունը նրա միջին մասից՝ Ուղտաքար լեռան գագաթից դեպի հարավ–արևելք, մինչև Հրազդան գետի աջ ափը։ Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ[1]։
Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։ Վերը նշված երկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատ ավելի զառիթափ են։ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում ԴալարըԱրայի գետը, ՄարմարիկիՀրազդանիՔասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ։ Բարձր գագաթներից է նաև Ծաղկունյացը՝ 2821 մ բարձրությամբ։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը՝ մինչև 2400 մ բարձրությունները անտառածածկ են։
Արևելյան լանջերը (մինչև 2300 մ) ծածկված են կաղնութխկենուարոսենու անտառներով։ Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են ՀանքավանըԾաղկաձորըԲջնինԱղվերանըԱրզականըԲուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։

Комментарии

Популярные сообщения