ԻՄ ՊԱՂՊԱՂԱԿԵ ՄՈԼՈՐԱԿԸ

Ես ապրում էի պաղպաղակե մոլորակում և այնտեղ ամեն ինչ պաղպաղակից էր։ Իմ
տունը, ավտոտնակը, իմ մեքենան, տան կահույքը, և իմ հագուստը։ Այդ մոլորակում
արևի փոխարեն սառնարանն էր, և դա այնքան էլ լավ չէր, բոլոր երեխաների կոկորդը
ցավում էր և հիվանդանում էին։Ես գնացի և սառնարանի հոսանքը անջատեցի։
Պաղպաղակը հալվեց և դարձավ գունավոր կաթ; Երեխաները կաթը խմեցին և
առողջացան։

Комментарии

Популярные сообщения