Գարնանային արձակուրդները գյուղում
Գարնանային արձակուրդներին հայրիկիս, պապիկիս և հորեղբորս հետ գնացել էինք գյուղ:
Երևանում գարուն է, իսկ այստեղ ձյուն է, և շատ ցուրտ:
Գնացի գյուղ, իջանք ձոր և ես տեսա, որ այնտեղ ձյուն կար, բայց կեղտոտ էր: Սարի վրայի ձյունը մաքուր էր,բայց այնտեղ բարձրանալը շատ դժվար է: Այնտեղ անտանելի ցուրտ էր, քամի, անձրև, բայց 2 հարկանի տուն կար: Այնտեղ տաք էր, ոնց որ ամառ լինի: Ինձ թեյ տվեցին, իսկ հայրիկս և պապիկս սուրճ խմեցին: Երեկոյան վերադարձանք Երևան, երբ
հասանք տուն, հանգստացա, դասերս սովորեցի մայրիկիս, տատիկիս և քույրիկներիս
ցույց տվեցի և պառկեցի քնելու: Առավոտյան դպրոցի ճանապարհին մտածում էի,թե ինչ լավ է, որ մեր քաղաքում գարուն է:
Комментарии
Отправить комментарий