Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին:
ԱՌՅՈՒԾՆ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Մի առյուծ կորյուն ծնեց, հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին բարձրաձայն նախատեց և անարգեց. «Այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ»:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց.
- Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:
Ի՞նչ խորհուրդ կտաս աղվեսին:
Ալևս մեծ-մեծ չխոսես:
Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում առակը:
Որ, չի կարելի մյուսին նեղացնել, որ նա մի երեխա է ունեցել:
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բազմություն, նախատել և անարգել բառերը:
Շարունակիր.
Առյուծ- կորյուն
Կով-հորթ
Ոչխար-գառ
Շուն-քոթոթ,լակոտ
Ձի-քուռակ
Այծ-ուլիկ
Օգտվելով google.am որոնողական կայքից, փնտրի՛ր և գտի՛ր, թե քանի՞ ձագ է ունենում աղվեսը:

Комментарии

Популярные сообщения