Հին Երևանի տոները

Հին Երևանում ամենից լավ նշվող տոնը, որը պարտադրված էր նաև հայերին, «Նովրուզբայրամն» էր՝ Նոր տարին։
Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։  Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզ սուլթանիե, որը նշանակում է Թագավորական նոր տարի։ Մարտի 21-ին, արևը ծագելուց 47 րոպե անց, մահմեդական Լուսնի տարվա 12-րդ ամսի 1-ին, բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիս` ավետելով նորի սկիզբը։ Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էր, սկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիների բակերում, մահմեդականները՝ մզկիթների, որտեղ «շիրին չայ» էին խմում, զրուցում։ Ուրախությունը, կերուխումը տևում էր 3 օր։ 

Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ուներ ազգային, հիմնականում եկեղեցական տոներ. Սուրբ Ծնունդը, Խաչը ջուրը գցելու արարողությունը, հետո՝ Տրնդեզը, Զատիկը, ամռանը՝ Վարդավառը…Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։



Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող «Սուրբ խաչ» տոնն էր։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ 

Комментарии

Популярные сообщения