Հայոց հեթանոս աստվածների մասին

Անահիտ աստվածուհու և Անի քաղաքի մասին

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ անկասկածելությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝ Ան՛ի: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»): Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա գեղեցկությունը կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային դրոշմը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլաքաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիների օղակապատումները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիների սալապատ մակերեսը՝ քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հնագույն ճարտարապետության հանճար, մեծափառ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի երգ ու եկեղեցիների զանգերի հետ միասին համբարձվում էր դեպի երկինքը: Ամեն առավոտ քաղաքի բնակիչները դիմավորում էին այն զգացմունքով, որ հիմա հենց պետք է իրագործվի երկրային դրախտի իրականանալու մարդկության երազանքը: Բայց տեղի ունեցավ հակառակ մի երևույթ: Սարսափելի երկրաշարժը հողին հավասարեցրեց այդ ճարտարապետության, երաժշտության լուսափայլ հրաշք-քաղաքը: Անհայտացավ մեր աշխարհից Անահիտ աստվածուհու քարաստեղծ կնիքը: Բայց Անի քաղաքի գեղեցկությունը պահպանվեց հայ ժողովրդի հիշողության մեջ և վաղուց սառած փլատակ քարերի ճեղքերում:
Վահագնի մասինԴաժան հսկա Վիշապը թերևս աստված էր համարվում, բայց ուներ վատ տեսողություն: Նա տանել չէր կարող արևի լույսը և այդ պատճառով էլ չափազանց զայրանում էր, տեսնելով երիտասարդ Արիի չարությունները: Երկրային աստծո ամենասիրելի զվարճանքն էր հայելիով լույս արձակելը աստվածների աչքերին, երբ նրանք հանգստանում էին դրախտային այգիներում:
Մի անգամ Վիշապը ննջում էր մի մեծ սոսիի ծառի ստվերի տակ: Հանկարծ նա ցզաց, որ իր դեմքին արևի շողերն էն խաղում: Նա կռահեց, թե ով կարող էր այդ խաղը նրա հետ խաղալ, Վիշապր հարձակվեց ամբողջ ուժով Արիի վրա: Բայց Արին չուզեց զիջել իր վիրավորողին և նրանց միջև լուրջ կռիվ սկսվեց: Սակայն Վիշապը երկնքում անմահության տիրացած աստված էր, իսկ Արին՝ աստված էր երկրային, և այդ պատճառով նրա պարտությունը շատ հավանական էր: Մի խոսքով ուժերը հավասար չէին, ու Արին չէը կարող հաղթող լինել:
Հենց այդ ժամանակ կրակի աստված Վահագնը հեռավոր տիեզերական այգիներում թափառում էր գեղեցիկ Աստղիկի հետ: Լսելով Վիշապի ու Արիի կռիվը, նա արագ մոտեցավ նրանց ու ասաց.
— Վե՜րջ տուր, Վիշապ, չէ որ դու տարիքով ավելի մե՛ծ ես:
Սակայն Վիշապը կատաղած ֆշշացնելով՝ պատասխանեց.
— Ես ատելով ատ՜ում եմ երկրային աստծուն: Ի՞նչու է նա անմահների՜ հետ սեղան նստում: Անկատարելությու՜նը չի կարող կատարելության եղբա՜յրը լինել: Ես սպանելու՜ եմ նրան:
Այս անգամ չարացավ Վահագնը:
— Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ երկրային աստված է:
Այս անգամ մենամարտի դուրս եկան երկու անմահները: Նրանք ամուր բռնեցին իրար հագուստի գոտիներից ու ոտքերի տակ սկսեցին ցնցվել լեռները: Հենց Արարատ լեռան վրա տեղի ունեցավ այդ անզուգական հսկաների մենամարտը: Աստիճանաբար Վահագնը սկսեց հաղթել Վիշապին, որը շարունակ հետ էր նահանջում: Տեսնելով այս բոլոր հակառակությունները՝ գլխավոր ասված Արամազդը վերջ տվեց պատերազմին: Որպեսզի այդ աստվածները այլևս իրար որևէ անգամ չհանդիպեն, նա հրամայեց, որ Վահագնը դառնա լույսի տիրակալ, իսկ Վիշապը՝ մթության: Քայց գոտկային մենամարտը այնքան դուր եկավ աստվածներին, որ նրանք սկսեցին մրցել իրար հետ այդ մենամարտերում խնջույքների ժամանակ: Այդպես ծնվեց հայկական ազգային ըմբշամարտը
Տորք ԱնգեղՏորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:
— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:
— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:
Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.
— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:
Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.
— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:
— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:
— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:
Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…
Աստղիկի մասինԱստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը ։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում
Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով և արարողություններով։ Այդ տոնը կոչվել է Վարդավառ և  մինչև այսօր պահպանվում է։ Վարդավառը Հայ եկեղեցու տաղավար տոներից է և նշվում է որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը, և նրանք դառնում են տգեղ ու դաժան։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց նորից օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում  սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակ փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղով քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։

Комментарии

Популярные сообщения