14.03

Անգի՛ր սովորիր   այս բանաստեղծությունը:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս 
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…


Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր այս նախադասությունը՝

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
     2. Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները (օգտվի՛ր հոմանիշների բառարանից):

հիանաս-սքանչանալ,զմայվել:
ճահճուտները-տղմուտ:
գանգատ-բողոք,տրտունջ,դժգոհություն:
 թախիծը-տխրություն,վիշտ:
 հրճվանք-ցնծություն:


     3.  Գրի՛ր  կարմիր գույնով նշված բառերի հականիշները (օգտվի՛ր  բառարաններից):

սիրես-ատել:
ցանկալի-անցանկալի:
հիանաս-հիասթափվել,զզվել:
անուշ-լեղի,դառը:

Комментарии

Популярные сообщения