Բլոգումդ կատարի՛ր առաջադրանքները:
1. Բնության ի՞նչ պատկերներ ես տեսնում բանաստեղծության մեջ:
Անտառ,գետ.վտակ,քարեր,ժայռ:
 2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված "Համերգ": Բացատրի՛ր: 
Որովհետև բնության գրկում եթե լուռ նստես, շատ հաճելի ձայներ կլսես՝ թռչունների
ծլվլոց, գետակի քչքչոց, ծառերի տերևների սոսափյունը: Այդ ձայները հեղինակի համար համերգ են հիշեցնում:
 3. Բանաստեղծության մեջ ինչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
Այս բանաստեղծության մեջ ավելի շատ է ձայնը:
4. Թվարկի՛ր համերգի մասնակիցներին:
Վտակը,Ժայռը,Անտառը
5. Ի՞նչ բառերով է  հեղինակը բնութագրում ժայռին: Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր այդ բառերը:
Մտախոհ,անխոս,հավերժական  ունկնդիր:
6. Նկարի՛ր բանաստեղծությունը:


Համերգ


Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Комментарии

Популярные сообщения