Մոծակն ու մրջյունը

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ համարժեք է Մոծակն ու մրջյունը առակին Թռի-վռի Մի ճպուռ, Ողջ ամառը Շուռ ու մուռ, - Երգեց, ճռռաց. Ճռճռաց Մին էլ, ըհը՜, Ձմեռը, Փռեց իրա Թևերը. Բացեց գորգը Սպիտակ, Դաշտերն առավ Ձյունի տակ: Անցան պայծառ օրերը, Էլ ո՞ րն ասեմ, Էլ ո՞ րը, Երբ ամեն մի Թփի տակ Թե սեղան կար, Թե օթյակ: Եկան օրեր Ցրտաշունչ, Ճպուռն ընկավ Լուռ ու մունջ. Քաղցած փորին Էլ ի՜նչ երգ, Ցուրտը տարավ Ոտ ու ձեռք: Զընգր-զընգր Դողալով, Ծանր-ծանր Սողալով Նա մրջյունին Ասում էր. - Գլխիդ մատաղ, Սանամե՛ր, Մի ճա՛ր արա Շունչ առնեմ, Ցրտից, սովից Չմեռնեմ: Կերակրի՛, Տաքացրու՛, Մինչև գարուն Ապրեցրու: - Ի՜նչ խաբար է, Սանիկս, Զարմանում եմ, Ջանիկս, Չաշխատեցի՞ր Ամառը, Ասա՛, ինչ էր Պատճառը: - Էդպես բանի, Սանամե՛ր, Էլ ժամանակ Ո՞ վ ուներ. Էն խոտերում Բուրավետ Երգում էինք Մերոնց հետ... - Ուրեմն դու՞ ... - Այո՛, ես Ողջ ամառը Դեն ու դես Երգում էի Մշտապես: - Երգո՞ւ մ էիր... Շատ բարի, Այժմ էլ բռնի Վեր-վերի, Քամին ծափ տա, Դու պարի՛:


1. Մոծակը ամբողջ ամառ տեղից տեղ էր 
թռնում և չէր աշխատում:

2. Մրջյունը աշխատասեր էր, և տուն էր
սարքել:

3. Երբ եղանակը ցրտեց, մոծակը եկավ 
մրջունի մոտ:

4. Նա խնդրեց իրեն ներս թողել:

5. Մրջյունը ներս չթողեց և հաց էր ուտում:

6. Մոծակը սկսեց խնդրել, բայց Մրջյունը
ասաց,  -Գնա ու թռվռա:

7. Հետո Մոծակը սկսեց վիրավորել Մրջյունին և ասաց, որ նա պիտի սատկի: 



Комментарии

Популярные сообщения