Իմ գարնանային արձակուրդը
Իմ գարնանային արձակուրդը անցավ շատ լավ, որովհետև <<Զատիկ>> նշեցինք: Մենք ածիկ դրեցինք,մոմ վառեցինք, ձու ներկեցինք տարբեր գույների, ձվերով կռիվ արեցինք և մայրիկս ձուկ ու չամիչով փլավ պատրաստեց: Երեկոյան ընտանիքով նստեցինք սեղան:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնեալ է հարությունը Քրիստոսի: Բոլորս միմյանց այսպես էինք շնորհավորում: Մեծերը գինի էին խմում, ես՝ հյութ: Քույրիկս պատմեց ծիսական ուտեստի՝ չամիչով փլավի խորհուրդը: Ասում էր, որ բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, իսկ չամիչը քրիստոնյաներն են:
Չնայած որ դպրոցներում գարնանային արձակուրդ էր, մեր երաժշտական դպրոցում պարապմունքների էի գնում: Գնում էի դուդուկի, իսկ երեկոյան հեծանիվ էի վարում եկեղեցու բակում իմ ընկերների հետ: Շատ լավ եմ հանգստացել:
Արձակուրդի ընթացքում կարդացի Վախթանգ Անանյանի <<Առաջին պայթյունները>> պատմվածքը:
1. Ինձ դուր եկած հատվածն է .<< Երբ մի փոքր մեծացա, իմ երազը սկսեց իրականանալ։ Այդ ինձ համար այն երանելի ժամանակն էր, երբ հին ամբարի տակից հայրս հանեց իր հոր չախմախավոր հրացանը։ Մի օր, երբ մայրս տանը չէր, ես հրացանը տարա մեր սրահի տակ, ժանգը քերեցի և չրթեցի մի քանի անգամ։ Այդ հրացանը կրակելու համար «պիստոնի» փոխարեն կայծքար էին գործածում>>։
2. Ինձ դուր եկած հերոսը հեղինակն է:

Комментарии
Отправить комментарий