ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԸ ծնվել է 1840 թվականի ապրիլի 4 հայաբնակ Բոլնիս Խաչեն գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ 1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:Մահացել է 1911թ հունիսի 20 Թիֆլիսում:
Комментарии
Отправить комментарий