Մի իրի պատմություն, աթոռ

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ երկնքում, ջրում և ցամաքում իշխանությունը ոչ թե մարդունն էր, այլ մեծ կենդանիներինը, որոնց մենք հիմա դինոզավր ենք ասում:
Այդ ժամանակ ապրում էր Թոռ անունով դեռ ոչ լիովին ձևավորված մի մարդ: Մի օր Թոռը որսից հետո հոգնած, դինոզավրի ձագը շալակին վերադառնում էր քարանձավ: Արդեն պատկերացնում էր իր կնոջ ու յոթ երեխաների ցնծագին ողջույններն ու աղաղակները, երբ կտեսնեին համեղ ավարը:Ճանապարհին Թոռը հոգնեց: Նստեց գետնին: Բայց վերջերս տեղացած առատ անձրևից հետո պարարտ սևահողը դեռ չէր հասցրել չորանալ: Նա նստեց մոտակա մեծ քարին: Քարը ծակում էր: Թոռը վերցրեց բրիչն ու սկսեց հարթել ծակող մասերը: Նստեց Թոռը ու գնահատեց քարի հարմարավետությունը:
Գնալով քարանձավ` Թոռը համացեղակիցներին պատմեց, թե ինչ լավ է գետնից բարձր նստելը: Ցեղակիցները գնացին անտառ ու գտան Թոռի քարը: Քարը բերեցին քարանձավ ու դրեցին ամենապատվավոր տեղում: Այդ օրվանից ով որսից վերադառնում էր ավարով նստում էր այդ քարին ու ասում էր` ապրի Թոռը: Ժամանակի ընթացքում բոլորը մոռացան Թոռի մասին… քարին նստելով ասում էին ապրիթոռ, հետո սկսեցին ասել ապթոռ: Մի քանի դար անց նստելու համար նախատեսված քարերին սկսեցին ասել կարճ-կոնկրետ` աթոռ:

Комментарии

Популярные сообщения